Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.10.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս,
Քո առաջ կանգնած ես զգում եմ, թե ինչպես են փոքրանում իմ նեղությունները,
իսկ իմ սիրտն աճում է քո անսահման սիրով:
Քո ներկայությունը լցնում է հոգիս խաղաղությամբ,
քոողորմած սերը՝ փարատում խավարի հսկայական լռությունը:
Օգնի՛ր ինձ հավատալ այն հնարավորություններին, որոնք դեռ չեմ տեսնում,
Հիշեցրու, որ ամեն փորձություն ունի իր խորհուրդը,
ՈՒ որ Քո ձեռքը միշտ ինձ հետ է, ոչ միայն երջանկության պահին,
Այլև դժվարությունների միջով անցնելիս։
Տե՛ր, թող հույսս լինի ամուր,
Որպես ամուր ժայռ, որը չի տատանվում հողմերի ու մրրիկների առջև,
ՈՒ իմ կյանքը դառնա կենդանի վկայություն Քո սիրո և ներկայության։
Քանզի Քոնն է սերը, մխիթարությունը և կյանքը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ